Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները
Հասարակություն
10:00 22/06/2023
Հայաստան

Fly Arna-ն մեկնարկում է Երեւան-Թեհրան չվերթները

 Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան: 

Ձեռնարկությունից հայտնում են՝ հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով).



Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ և Ռուսաստան: 

Placeholder