Արսեն Բաբայան. Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ
Իրավունք
13:19 23/06/2023
Հայաստան

Արսեն Բաբայան. Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Տիգրան Առաքելյանին ճանաչում եմ դեռևս 2008 թվականից: Քննչականում խոշտանգվելու մասին Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ: Ավելին, այդ ամբողջը հաստատող օրինակ ունեմ իմ կողմից վարվող փաստաբանական գործերից մեկով:

Վարդան Ղուկասյանի (Դոգ) հետ ենթադրյալ առնչություն ունեցող անձանց ձերբակալումներն ամբողջությամբ անցնում են ծանրագույն խոշտանգումներով, ինչի վերաբերյալ մամուլում առկա են բազմաթիվ վկայություններ:

Նույնիսկ այն դեպքում, երբ ինձ համար ամբողջությամբ անընդունելի և մերժելի է Վարդան Ղուկասյանի հանրային գործունեության ձևը (հայհոյանքներ և այլն), միևնույնն է դրանից մի քանի անգամ առավել անընդունելի և ծայրաստիճան մերժելի է իրավապահ մարմիններում իրականացվող վայրագ խոշտանգումները և մարդկանց արժանապատվության ստորացումները:

Այդպիսի իրավապահ համակարգը պետք է վերացվի ամբողջությամբ:

Իրավապահ մարմինը, որը դիմում է անձանց խոշտանգումների, հստակ ապացուցում և արձանագրում է, որ հնարավորություն չունի կատարելու իր վրա դրված կարևորագույն առաքելությունը»։

Placeholder
Արսեն Բաբայան. Տիգրանի պատմածներին չհավատալու որևէ հիմք կամ պատճառ չունեմ