ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում
Իրավունք
11:49 23/06/2023
Հայաստան

ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում

«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով Տիգրան Առաքելյանի հայտարարություններին, թե իրեն ՔԿ նախագահը խոշտանգել է, իսկ այդ մասին հրապարակային հայտարարություններից հետո իրեն գործարք են առաջարկել։

Գ. Աբրահամյանի խոսքով, անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է  օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները։

Placeholder
ՔԿ-ն՝ Տիգրան Առաքելյանի ասածների մասին. Օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում