Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 11-րդ ռակետ, հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հրաժարվել է Ուիմբլդոնի մասնակցությունից։ Նա սոցցանցերում գրել է, որ Ռոլան Գարոսում ստացած վնասվածքի պատճառով չի կարող խաղալ Ուիմբլդոնում։
Գազատե.ռու-ն գրում է, որ մրցաշարը կայանալու է հուլիսի 3-16-ը։
2021 թվականին Խաչանովը դուրս էր եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ պարտվել էր Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովին։ Անցյալ տարի ռուսներին թույլ չէին տվել մասնակցել մրցաշարին։
Առողջական խնդիրների պատճառով Խաչանովը հրաժարվել է նաև Գերմանիայի Հալլե քաղաքում հունիսի 19-25-ը կայանալիք մրցաշարից։