Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարծիքը շարունակել է մնալ դրական, որովհետև էական չի եղել շուրջ 2 մլրդ 134 մլն դրամի չափով խեղաթյուրումները. Ատոմ Ջանջուղազյան
«Հաշվեքննիչ պալատի 2022 թ. գործունեության ծրագրի առաջին մասում ներառած հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունների համաձայն 113 անհամապատասխանություն է տեղ գտել եզրակացություններում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցերին:
Վերջինս հետաքրքրվեց, թե ո՞ր պետական կառույցներում է հայտնաբերվել ամենաշատ անհամապատասխանությունները:
Ջանջուղազյանի խոսքով՝ 10 պետական մարմիններից 3-ում 1-ական անհամապատասծանություն է հայտնաբերվել, մեկում՝ 3, մյուսում ՝ 5, կա նաև 34 և 33 անհամապատասխանությաթյամբ մարմիններ:
Հաշվեքննիչ պալատի նախագահը հայտնեց, որ խեղաթյուրումները եղել են 2022 թ. բյուջեի ծախսային մասի 0,11%-ը և այն չի ազդել բյուջեի կատարողականի վերաբերյալ ընդհանուր դրական կարծիքի վրա:
«Կարծիքը շարունակել է մնալ դրական, որովհետև էական չի եղել շուրջ 2 մլրդ 134 մլն դրամի չափով արձանագրված խեղաթյուրումները»,-հայտարարեց Ատոմ Ջանջուղազյանը: