Փոխել փոքրիկների մտավախությունները. ծաղրածու Զիզիի առաքելությունը
Հասարակություն
14:21 23/06/2023
Հայաստան

Փոխել փոքրիկների մտավախությունները. ծաղրածու Զիզիի առաքելությունը

Ծաղրածու Զիզին շուրջ 10 տարի է, ինչ ապրում է «Մուրացան»  մանկական հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի կաբինետում` այստեղ գտնվող փոքրիկների օրը լցնում խինդով։
Նույնիսկ, երբ ամերիկացի բժիշկ հասարակական գործիչ, հիվանդանոցային ծաղրածու և գրող  Պատչ Ադամսը Հայաստան եկավ, ցանկություն հայտնեց ծանոթանալ Զիզիի հետ։

Նա զարմացել էր, երբ իմացել էր, որ Հայաստանում կա հիվանդանոց, որտեղ ապրում է ծաղրածու։
Արդեն մի քանի շաբաթ է, ծաղրածուն ունի նոր պարտականություն. լինել մանկական համալսարանական հիվանդանոցի Կլինիկական ախտորոշիչ  լաբարատորիայում։

Թեպետ հիվանդանոցի նոր կամավորը փոքրիկ աղջնակ է՝ Տաիսիա Առաքելյանը, բայց իր աշխատանքը մեծ սիրով և հաճույքով է կատարում:

Կամավորական աշխատանքին նա դիմել է  սեփական նախաձեռնությամբ և, իհարկե, ծնողների թույլտվությամբ և կամքով: Հետաքրքրական է՝ նախքան կամավորագրվելը նա սպասարկվել է  «Մուրացան» պոլիկլինիկայում և կանխարգելիչ այցերի ընթացքում հաճախ է հետևել Խաղաթերապիայի ծառայության գործունեությանը:

Ամեն առավոտ Տաիսիան լինում է լաբարատորիայում և ժպիտով ներս ուղեկցում հետազոտվողներին, զրուցում  նրանց հետ արյուն վերցնելու պահին և վերջում խրախուսական նվերներ հանձնում։

Մանրամասներն՝ այստեղ։

Placeholder