Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն նախապատրաստող օտարերկրացու
Քաղաքական
14:05 23/06/2023
Աշխարհ

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն նախապատրաստող օտարերկրացու

Թուրքիայի անվտանգության ուժերը ուրբաթ օրը ձերբակալել են Ստամբուլում խոշոր ահաբեկչություն նախապատրաստող օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնել է Milliyet թերթը, ինչին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչը ձերբակալվել է Բահչելիեվլեր շրջանում հատուկ գործողության ժամանակ։ Հանցագործի մոտ հայտնաբերվել է երկու չգրանցված ատրճանակ, դրանց համար նախատեսված պահունակներ, ինչպես նաև պայթուցիկ նյութեր։

Զինյալի ազգությունը չի նշվում։

Placeholder