Ադրբեջանի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Քաղաքական
09:37 23/06/2023
ԼՂՀ

Ադրբեջանի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Հունիսի 22-ի ժամը 12:50-ից  ժամը  22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Ինչպես հաղորդել ենք նախորդիվ հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր  Կամոյի Հակոբյանը։

ՊԲ կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի  ժամը 13։40-ից ժամը 14։20-ն  ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 23֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։

Placeholder
Ադրբեջանի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ