Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ
Քաղաքական
12:35 23/06/2023
Տարածաշրջան

Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի մինչև 2023 թվականի ավարտը։ News.ru-ի հաղորդմամբ, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ եթե Երևանը պատրաստ չլինի դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել։

«Եթե Հայաստանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Placeholder
Ադրբեջանը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ