Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին օրերին սոցցանցերում տարածվող լուրերը, թե իբր ջրի պաշարները սահմանափակ են և հնարավոր է Արցախում խմելու ջրի խնդիր առաջանա, բնակչության շրջանում մտահոգության առիթ են տվել: Արցախի Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը փորձել է պատկան մարմիններից ճշտել, թե որքանով են նման լուրերը համապատասխանում իրականությանը: Հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում, բայց այն վերաբերում է ավելի շատ շրջաններին: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` խնդիրը բարվոք է համեմատաբար Ստեփանակերտում: Չնայած դրան, իրավիճակն առայժմ վերահսկելի է: