Մահացել է Պարի պետական անսամբլի նախկին պարուհի, պարուսույց Նելլի Աբովյանը
Մշակույթ
16:36 24/06/2023
Հայաստան

Մահացել է Պարի պետական անսամբլի նախկին պարուհի, պարուսույց Նելլի Աբովյանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը տեղեկացնում է, որ այսօր 61 տարեկանում կյանքից հեռացել է քոլեջի «Պարարվեստ» ամբիոնի  դասախոս, պարուսույց Նելլի Աբովյանը։  Գործընկերներն իրենց ցավակցությունն են հայտնել լավագույն մանկավարժի, պարուսույցի անժամանակ կորստի համար:

Նելլի Արսենի Աբովյանը ծնվել է 1962թ հունվարի 3-ին։

1969-1979թթ. հաճախել է թիվ 49 միջնակարգ դպրոց։

1969-1979թթ. հաճախել է Կանազի կուլտուրայի տան պարային համույթ։ 1980-1984թթ սովորել է Հայկական պետական մանկավաժական ինստիտուտի «Կուլտուրայի» ֆակուլտետի պարային բաժնում։
1980-1984թթ հանդիսացել է պարի պետական անսամբլի պարուհի։

1979-1990թթ. աշխատել է էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումում՝ որպես պարուսույց։ 1979-1993 - թթ. աշխատել է Կանազի մշակույթի պալատում, որպես պարուսույց։

1984 թ.-ից առ այսօր աշխատում էր Հայկական պետական մանկավարժական համալսարան (ASPU) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության ամբիոնում որպես դասախոս։

1993-2003թթ. աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես պարուսույց։
1993-2003թթ. աշխատել է Քաղաքային պիոներ պալատում՝ որպես պարուսույց։

1995թ-ից առ այսօր աշխատում էր Կույր և թույլ տեսնող երեխաների դպրոցում` որպես պարուսույց-մանկավարժ։

1995թ-ից առ այսօր աշխատում էր թերզարգացած մանկատան երեխաների դպրոցում` պարուսույց-մանկավարժ։ 1998 թ.-ից առ այսօր աշխատում էր Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որպես պարարվեստի ամբիոնի դասախոս։

2003-2006թթ. աշխատել է Երեւանի թիվ 114 դպրոցում՝ որպես պարուսույց։

2008թ. երկարամյա գործունեության համար արժանացել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի մեդալի։ 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։

Placeholder
Մահացել է Պարի պետական անսամբլի նախկին պարուհի, պարուսույց Նելլի Աբովյանը