Ախալքալաքի պատանի բռնցքամարտիկների հաղթանակը
Սպորտ
15:00 24/06/2023
Տարածաշրջան

Ախալքալաքի պատանի բռնցքամարտիկների հաղթանակը

Հունիսի 19-ից 23-ը Բաթումում անցկացվել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաև Ախալքալաքի մարզահամալիրի սաները։

Jnews.ge-ի փոխանցմամբ, 57 կգ քաշային կարգում Յուրի Գրիգորյանը և 63 կգ քաշային կարգում Գոռ Ղազարյան մրցաշարից վերադարձել են որպես չեմպիոններ։

Մրցաշարն անցկացվել է 2009-2010 թվականներին ծնված տղաների շրջանում։ Մարզիկները հանդես են եկել մարզիչ Վենետիկ Ղազարյանի ղեկավարությամբ։
 

Placeholder