Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին
Քաղաքական
18:00 24/06/2023
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով տեղեկացրել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին ՝ կապված զինված ապստամբության փորձի հետ», - ասված է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը։

«Թուրքիայի Հանրապետության նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում տեղադրվել էին մի քանի ձայնագրություններ, որոնցում, մասնավորապես, նա պնդել է, թե իր ստորաբաժանումներին հարվածներ են հասցրել, և դրանում մեղադրել Է երկրի ռազմական ղեկավարությանը: ՌԴ ԱԴԾ-ն այս հայտարարությունների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբության կոչի փաստով։

ՌԴ ՊՆ-ն արձագանքել է՝ նշելով, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցկայքերում տարածվող բոլոր հաղորդագրություններն ու կադրերը` ՌԴ ՊՆ կողմից «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության թիկունքի ճամբարներին հարվածելու մասին, իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»:

Placeholder