Վորոնեժի նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվել
Աշխարհում
15:22 24/06/2023
Աշխարհ

Վորոնեժի նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվել

Վորոնեժում Դիմիտրովի փողոցում գտնվող նավթաբազայում վառելիքի պահեստ է այրվում։ Telegrami-ի իր ալիքում այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վորոնեժում ընթանում է Դիմիտրովի փողոցի նավթաբազայում վառելիքով բաքի մարումը։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ և 30 միավոր տեխնիկա»,- գրել է նա։

Ըստ նրա՝  նախնական տվյալներով զոհեր չկան։

Placeholder