Կանադան հետաքննություն է սկսել «Տիտան» բաթիսկաֆի հետ կապված դեպքով
Աշխարհում
19:15 24/06/2023
Աշխարհ

Կանադան հետաքննություն է սկսել «Տիտան» բաթիսկաֆի հետ կապված դեպքով

Կանադայի իշխանությունները հետաքննություն են սկսել Ատլանտյան օվկիանոսի ջրերում  «Տիտան» սուզանավի  անհետացման, ապա բեկորների հայտնաբերման գործով։ 

«Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունը  հետաքննություն է սկսում կանադական դրոշով Polar Prince նավի և մասնավոր «Տիտան» սուզանավի մահացու ելքով վթարի գործով»,- նշված է գերատեսչության կայքում։

ՆՏՎ-ի հաղորդմամբ, հստակեցվում է, որ Կանադայի տրանսպորտային անվտանգության վարչությունը  պատրաստվում է անվտանգության տեսանկյունից ստուգել բատիսկաֆը տեղափոխող Polar Prince նավի աշխատանքի հանգամանքները։

Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը դուրս էր եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: Այն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։ «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա: Բաթիսկաֆի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր հունիսի 18-ին սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց: Սուզանավի  բեկորները հայտնաբերվել են խորտակված «Տիտանիկից» ոչ հեռու:

Սուզանավում են գնվել՝ 58-ամյա բրիտանացի գործարար Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է, Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն: Նրանք բոլորը համարվում են մահացած։

Placeholder