Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա Պրահայում
Մշակույթ
20:00 24/06/2023
Աշխարհ

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա Պրահայում

Հունիսի 26-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում ելույթ կունենա Պլասիդո Դոմինգոյի Օպերալիա միջազգային մրցույթի Առաջին մրցանակակիր, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ orer.eu-ն գրում է, որ նա արդեն իսկ աշխատանքի հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից և այնտեղ հանդես է գալիս նոր դերակատարումներով։

Պրահայի համերգին Ջուլիանայի հետ ելույթ կունենան նաև չեխ տենոր Պետր Նեկորանեցը և բարիտոն Բորիս Պրիգլը։

 

Placeholder