Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով
Քաղաքական
00:06 25/06/2023
Աշխարհ

Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է․ Պեսկով

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի, նա կմեկնի Բելառուս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Նա չի հստակեցրել, թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը Բելառուսում։ Պեսկովին հայտնի չէ նաև, թե որտեղ է այժմ գտնվում «Վագներ»-ի հիմնադիրը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել Վագների առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Հստակեցվում է, որ «սեղանին դրված է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ՝ խմբավորման մարտիկների անվտանգության երաշխիքներով»։

Դրանից հետո Պրիգոժինը հայտարարեց, որ իր շարասյուները վերադառնում են դաշտային ճամբարներ:

Անցած գիշեր՝ հունիսի 23-ին , ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը հայտնել էր, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածվող ողջ տեղեկատվությունը, թե ՌԴ ՊՆ-ն հրթիռա-ռումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումներին, չի համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք է ։ Նույն մասին ասել են նաև ՊՆ-ում ։ ԱԴԾ-ի Քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով («Զինված ապստամբության կազմակերպում»):

 

Placeholder