Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը
Իրավունք
12:32 26/06/2023
Հայաստան

Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը

Մինչ փաստաբանների ասուլիսի մեկնարկը ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել կյանքից անժամանակ հեռացած փաստաբան Արսեն Մկրտչյանի հիշատակը։

Հիշեցնենք, որ փաստաբանը մահացել է հունիսի 24-ին հիվանդանոցում՝ վթարի ենթարկվելուց մի քանի օր անց։

Գործընկերները նրան ներկայացնում են որպես բարի, ընկերասեր, պատրաստակամ մարդ,  պրոֆեսիոնալ փաստաբան։

Արսեն Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևան քաղաքի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18.00-ից սկսած։ Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը` սույն թվականի հունիսի 27-ին ժամը 13.00-ին նույն վայրից։
 

Placeholder
Փաստաբանները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Մկրտչյանի հիշատակը