«Դու»-ն, դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ «Դու»-ով խոսես.Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին
Քաղաքական
13:15 26/06/2023
Հայաստան

«Դու»-ն, դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ «Դու»-ով խոսես.Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

«Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին չմասնակցելուն, այն ձեր խղճի վրա ենք թողնում»,-«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Մինչ այդ Մինասյանը հայտարարեց, որ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի հարցը ՔՊ-ն քաղաքականացնում է, մինչդեռ այն միջանձնային հարց է:

Մինասյանն ասաց, որ եթե առաջնորդվեն իշխող խմբայկցության գնահատականներով, ապա պետք է վերջինիս հարցնեն, թե ինչո՞ւ չեն եկել Արմեն Գրիգորյանի, կամ Մանվել Գրիգորյանի և այլ մահացած ընդդիմադիրների հոգեհանգիստներին:

Պատասխանելով Մինասյանի՝ տեղից արված արձագանքին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք ինձ խորհուրդ մի տվեք, այլ իմ գրառումը կարդացեք: Ամեն օր կարդացեք և ամաչեք»:

Տեղից հակադարձեց նաև Սեյրան Օհանյանը:

«Դուք ձեր կյանքով զբաղվեք, էլի, ձեր արժանապատվությունով, կյանքով, արածներով, դատական նիստի ժամանբակ կխոսեք դրա մասին»,-պատասխանեց Սիմոնյանը:

Սեյրան Օհանյանը «Դու»-ով դիմեց Սիմոնյանին:

«Դու»-ն, դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ «Դու»-ով խոսես»,-Ալեն Սիմոնյանը դիմեց  Օհանյանին:

Օհանյանն ասաց. «Դու ԱԺ նախագահը չես»:

«Բա դու ո՞վ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,-հայտարարեց Սիմոնյանը:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ պարտված իշխանություններ են:

Սիմոնյանն ասաց. «Քո նման գեներալնեն են պարտվել»:

ՔՊ-ից ելույթ ունեցող Կոնջոյանն էլ հավելեց. ««Դու» չէ, «դուք» է, պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք դաստիարակություն ստացե՞լ եք»:
 

Placeholder
«Դու»-ն, դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ «Դու»-ով խոսես.Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին