Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի»- լավագույն խաղացող
Աշխարհում
09:12 26/06/2023
Աշխարհ

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի»- լավագույն խաղացող

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուները կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն խաղացող 2022/23 մրցաշրջանում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել  են ՖԱ-ից։

Քվեարկության արդյունքում Սպերցյանը ստացել է մասնակիցների ձայների 48,78 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը (8,34%)։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ։

Այպիսով, կիսապաշտպանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ «Կրասնոդարի» այս մրցաշրջանի լավագույն խաղացողը։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի 23-ամյա խաղացողը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է ։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշում է կայացրել հանդես գալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում ։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Placeholder
Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի»- լավագույն խաղացող