Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը
Քաղաքական
19:34 26/06/2023
Աշխարհ

Ասադը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է սիրիացի փախստականների վերադարձի հարցը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի օրը քաղաքական բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համակարգման, ահաբեկչության դեմ պայքարի և սիրիացի փախստականների վերադարձի հարցերը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սիրիայի ղեկավարի գրասենյակից։

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վերշինինը Դամասկոս այցի ընթացքում բանակցություններ կվարի Ասադի հետ։

«Նախագահ Բաշար ալ-Ասադը քաղաքական բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ։ Քննարկվել են Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները, երկու երկրների միջև համակարգումը, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրների համատեղ ջանքերի հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է  սիրիացի փախստականների վերադարձի հարցն  իրենց երկիր»,- ասվում է Ասադի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder