2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան
Քաղաքական
17:36 27/06/2023
Հայաստան

2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան

«Երբ որ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել իմ վարչապետ դառնալուց հետո՝ 2018 թվականին, հետագայում, երբ որ հարց եղավ պատերազմից հետո, թե ինչ է ինքը ինձ ասել, ես ասեցի՝ ասել է հողերը տուր, իրենք էլ հերքեցին»,- 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Շարունակելով իր խոսքը՝ նա նշեց. «Դա էլ այդտեղ փակեցին, գոնե հիմա հնարավորություն կունենայի ասելու, գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ տուր, բայց դա էլ հերքեցին իրանք, ես սուտ դուրս եկա, փաստորեն ինքն էլ չի ասել տենց բան, հիմա էլ տեսնում ենք, որ իրենք 1997 թվականի մի տարբերակ ունեին, որն ուրիշ տարբերակ էր։ Շատ լավ, եղբայր, լուծեիք»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե «1997 թվականի փուլային տարբերակում տարածքային ամբողջականության մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ ԼՂ-ն ստանում էր հետաքրքիր միջանկյալ ստատուս, համարվում էր Ադրբեջանի հետ իրավահավասար կողմ և՛ խաղաղության փաստաթղթի ստորագրման իմաստով, և՛ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման առումով, և ասել, որ 1993 թվականի ՄԱԿ-ի բանաձևերով փակվել էր  այս լուծումը՝ դա ուղղակի սուտ է»։ Փաշինյանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ տվեց կարդալ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի նոյեմբերի 1-ի «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը։

Placeholder
2018-ին Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, բայց հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա. Փաշինյան