Էդիկ Բաղդասարյան. Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»
Իրավունք
14:49 27/06/2023
Հայաստան

Էդիկ Բաղդասարյան. Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է.

«Քննչական կոմիտեում  2020 թվականի պատերազմում անհետ կորածի քույրը քննիչին հարցնում է՝ ինչու՞ են վկաներին այսքան ուշ հարցաքննում:

Նրա եղբոր հետ նույն մեքենայում եղած զինվորներից երկուսը փրկվել էին: Նրանց հարցաքննել են մոտ մեկ ամիս առաջ:

Գիտե՞ք քննիչը ինչ է պատասխանել անհետ կորածի քրոջը, որի ընտանիքը 2020 թվականի հոկտեմբերից փնտրում է իր զինվորին: Ասել է՝ Ձեզ համար մեկ չի, հիմա, թե երեք տարի առաջ ենք հարցաքննել:

Անհետ կորածների քրեական գործեր ենք ուսումնասիրում նրանց հարազատների օգնությամբ ու եկել ենք այն եզրակացության, որ շատ գործերում թղթապանակները համարյա դատարկ են, մեկ-երկու թուղթ: Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»»։

Placeholder
Էդիկ Բաղդասարյան. Անհետ կորածների ծնողները հենց այդ պատճառով է, որ դարձել են «կիսախելագար»