Ուժը՝ հազար տարվա ընկեր թվացող մեկի բացահայտ հարվածներից չչարանալն է. Նազելի Հովհաննիսյան
Հասարակություն
11:56 27/06/2023
Հայաստան

Ուժը՝ հազար տարվա ընկեր թվացող մեկի բացահայտ հարվածներից չչարանալն է. Նազելի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ընկերների բացահայտ հարվածներից չչարանալու ու մարդ մնալու մասին։

«Ամենածանր պահերին լավագույն «զարդը» ժպիտն է), ժառանգություն ստացած թանկագին զարդի պես «կախում» ես դեմքիդ ու դուրս գալիս մեծ աշխարհ:

Ինձ ասում են՝ ուժեղ ես:

Դժվար....)

Իմ իմացած ուժը մեկն է. չթողնել, որ խավարը պատի հոգիդ,
չթողնել, որ վատ մարդկանց գերակշիռը խախտի լավ մարդկանց տեսնելու և գտնելու հավասարակշռությունը:

Ուժը՝ հազար տարվա ընկեր թվացող մեկի բացահայտ հարվածներից չչարանալն է, այլ հասկանալը, որ իր տեսակն է այդպիսին՝ տկար է, ոչ թե հենց քո՛ նկատմամբ է տրամադրված... երևի)...

Ուժը օգնելու մեջ է, լինի անծանոթ, թե մտերիմ:

Օգնել՝ մի բարի խոսքով, գուցե մի ժեստով, հնարավոր է խորհրդով կամ մի ժամանակին հարթած կոնֆլիկտով, մի կտոր հացով կամ պարզ, բայց ԱՆԿԵՂԾ ժպիտով:

Աշխարհի պտույտն էնքան է ինտենսիվացել, որ օրը սկսվելուն պես ավարտվում է, եւ հաճախ չես էլ հասկանում՝ ուր մնացիր ինքդ...

Խավարին մի տրվեք: Լույսը խտացրեեեեեք ու ճզմեք դուրս՝ բարի մի բան, բԱՐև, սիրո մի բԱՌ ու մի կես ժպիտ գոնե)

Աստծո տված բարձրագույն պարգևն է մԱՐԴ Մնալը)։

Ի դեպ ոչ էլ նեղանում եմ, իմ լայն սիրտն ինչու՞ նեղացնեմ...հա, նկատում եմ ԱՄԵՆ ԲԱՆ: Բայց «նեղանալով» հաստատ ոչ մեկին չես փոխի, ոչ էլ՝ աշխարհը:

ԼԱՅՆԱՆԱԼ Է ՊԵՏՔ... ՍԻՐՈՎ լայնանալ....

Բարի և ԼՈՒՅՍՈՎ ճառագող օր թող լինի՝ անկախ եղանակից:

Հ.Գ. Իսկ դուք շա՞տ եք նեղանում , գրեք»։

Placeholder