Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է
Քաղաքական
14:17 27/06/2023
Աշխարհ

Պրիգոժինի դեմ քրեական գործը կարճվելու է

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործը կդադարեցվի: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Քրեական գործը կկարճվի, և նա կմեկնի Բելառուս։ Եթե հարցնեք, թե ինչ երաշխիք, որ Պրիգոժինը կկարողանա հեռանալ, դա Ռուսաստանի նախագահի խոսքն է»,- ասել է նա։

Միաժամանակ պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչով է զբաղվելու խմբի ղեկավարը նախկին խորհրդային հանրապետությունում։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը երախտապարտ է Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավիճակի կարգավորման հարցում նրա գործադրած ջանքերի համար:

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Նա ասել է, որ հաջորդ քայլն իրենցն է լինելու։ Պրիգոժինը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում իրականացնել Ռուսաստանում։

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները։

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը  հետ։ Վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս։


 

Placeholder