Հարսնացուն իր հարսանիքի ժամանակ այրիացել է
Աշխարհում
11:32 28/06/2023
Աշխարհ

Հարսնացուն իր հարսանիքի ժամանակ այրիացել է

Ամերիկյան Այովա նահանգում 48-ամյա տղամարդը թրոմբի պատճառով մահացել է իր հարսանիքի արարողությունից մի քանի րոպե անց, գրում է «Ռիա նովոստի»-ին՝ հղում անելով՝ New York Post»-ին։

Ջոնի Մեյ Դևիսը և 48-ամյա Տարաս Դևիսը որոշել էին ամուսնանալ հունիսի 19-ին՝  ԱՄՆ-ում նշվող ստրուկների ազատագրման օրը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին զույգի երեխաները, հարազատներն ու ընկերները:

Սակայն հարսանեկան արարողությունից րոպեներ անց տղամարդը հանկարծամահ է եղել։
Մահվան պատճառը, ինչպես պարզվել է, պոկված թրոմբն Է: Ականատեսներից մեկի խոսքով՝ Դևիսի սիրտը կանգ է առել միջոցառման մեկնարկից մեկ ժամ անց, ամեն ինչ տեղի է ունեցել «հաշված վայրկյանների ընթացքում»։

Այրիացած կնոջ մտերիմները սկսել են քրաուդֆանդինգային արշավ ՝ միջոցներ հայթայթելու ամուսնու հուղարկավորությունը կազմակերպելու և ընտանիքին աջակցելու համար:

Placeholder
Հարսնացուն իր հարսանիքի ժամանակ այրիացել է