Անմահները՝ Քաշաթաղից տեղահանված  Երվանդ Թադևոսյան և մարդամոտ ու ընկերասեր Սամվել Թորոսյան
Տարածաշրջան
17:50 28/06/2023
ԼՂՀ

Անմահները՝ Քաշաթաղից տեղահանված Երվանդ Թադևոսյան և մարդամոտ ու ընկերասեր Սամվել Թորոսյան

Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Երվանդ Թադևոսյանը ծնվել է Ստեփանակերտում: Նրա ընտանիքը  Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել էր  Քաշաթաղի շրջանից՝ հաստատվելով  Ստեփանակերտում:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Երվանդ  կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով նրա ընտանիքը մնացել էր Հայաստանի Հանրապետությունում՝ զրկված լինելով վերամիավորվելու հնարավորությունից: 

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Սամվել Թորոսյանն էլ ծնվել և մեծացել է Ստեփանակերտում: Քույրը՝ Մարիամ Գրիգորյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում պատմել է, որ սովորում էր մայրաքաղաքի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:

«Հետաքրքրված էր  տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս տարվա դեկտեմբերին  կդառնար  20 տարեկան: Ուզում էր ծրագրավորող դառնալ, դեռևս դպրոցական տարիներից էր սիրում և հետաքրքրվում այդ ոլորտով: Մտավորական ու ավանդապաշտ  ընտանիքի որդի է նա: Շատ մարդամոտ էր, ընկերասեր: Կյանքի ամենադժվար պահերին էլ միշտ մեծի պես կանգնած էր  ծնողների, կրտսեր քրոջ, հարազատների ու իր շրջապատի մարդկանց կողքին»,-պատմել է Մ. Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ՝  Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան։

Երվանդ Թադևոսյան

Սամվել Թորոսյան

Գագիկ Բալայան

Արմո Աբգարյան

 

 

Placeholder
Անմահները՝ Քաշաթաղից տեղահանված Երվանդ Թադևոսյան և մարդամոտ ու ընկերասեր Սամվել Թորոսյան