Հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ
Քաղաքական
17:13 28/06/2023
ԼՂՀ

Հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում են ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայողներ:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել,  դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:

Հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ, վիրավորում ստացած զինծառայողներ չկան»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: 

Placeholder
Հունիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ