Սթոլթենբերգն Ուկրաինայի հաղթանակը պայման է համարել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցի քննարկման համար
Քաղաքական
17:36 28/06/2023
Աշխարհ

Սթոլթենբերգն Ուկրաինայի հաղթանակը պայման է համարել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցի քննարկման համար

Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինայի հաղթանակը պայման է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության վերաբերյալ ցանկացած քննարկման համար։ Այս մասին չորեքշաբթի օրը Բրյուսելում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Այժմ ամենահրատապ խնդիրն է համոզվել, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան պետություն: Հիմնական ուշադրությունը պետք է լինի Ուկրաինայի հաղթանակի ապահովումը: Եվ դա նախապայման է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ցանկացած բովանդակային քննարկման համար»,-ասել է նա:
 

Placeholder