Նաիրա Կարապետյան. Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախարարը լինելու է Աննա Հակոբյանը
Քաղաքական
10:45 28/06/2023

Նաիրա Կարապետյան. Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախարարը լինելու է Աննա Հակոբյանը

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.

«Ընկերներիս հետ զրույցներում տևական ժամանակ է, ինչ ես պնդում եմ, որ հող է նախապատրաստվում Պաշտպանության կին նախարարի նշանակման համար:

Եվ, ամենայն հավանականությամբ, նա լինելու է հենց Աննա Հակոբյանը:

Իհարկե կան պնդումս հաստատող բազում տողատակեր, «մանրուքներ», ինչպիսիք են, օրինակ, աղջիկների համար նախատեսված «կամավոր պարտադիր զորակոչը», Չեխիայում Աննայի խորհրդավոր հանդիպումը այդ երկրի հենց Պաշտպանության նախարարի հետ, ինչու չէ՝ նրա հագուստը նույն Չեխիա մեկնելիս՝ պաշտոնական հագնված ամուսնու կողքին և այլն…
Այս «մանրուքներին» այսօր ավելացավ ևս մեկը՝ «Տիկին նախարարը»…»։





Placeholder
Նաիրա Կարապետյան. Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախարարը լինելու է Աննա Հակոբյանը