Անգլիայի հյուսիս-արևմուտքում սագն առանց Էլեկտրականության Է թողել երկու հազար բնակչի
Աշխարհում
16:35 28/06/2023
Աշխարհ

Անգլիայի հյուսիս-արևմուտքում սագն առանց Էլեկտրականության Է թողել երկու հազար բնակչի

Անգլիայում ավելի քան երկու հազար տուն մնացել է առանց Էլեկտրականության սագի պատճառով ։ Ինչպես գրում է «Միր 24»-ը, սագը հարվածել է մալուխին, ինչի հետևանքով հոսանքազրկվել է:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Տուժել են Ուիգան և Բոլթոն քաղաքներում բնակվող մարդիկ։ Տեղի էներգաընկերությունից հայտնել են, որ մասնագետներն արդեն ժամանել են դեպքի վայր և աշխատում են վթարի վերացման ուղղությամբ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տուժածների մոտ 95%-ի էլեկտրամակարարումը մեկ ժամից էլ քիչ ժամանակում վերականգնվել է։

Էներգաընկերությունից հայտնել են, որ ինժեներներն աշխատում են հնարավորինս արագ վերականգնել մնացած օբյեկտների էլեկտրամատակարարումը։

Հատկանշական է, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել Անգլիայի այս շրջանում մեկ տարի առաջ: Այն ժամանակ սագի պատճառով էլեկտրական մալուխների խափանում էր տեղի ունեցել Բլեքրոդ քաղաքում (Բոլթոնից ոչ հեռու)։
 

Placeholder
Անգլիայի հյուսիս-արևմուտքում սագն առանց Էլեկտրականության Է թողել երկու հազար բնակչի