Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի. Պետդեպ
Քաղաքական
23:41 28/06/2023
Աշխարհ

Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով բանակցությունները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է  ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Լրագրողը հետաքրքրվել է, թե ԱԳ նախարարների բանակցությունները շարունակվելու են այսօր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին` բոլորի ընտանիքներին, որոնք զոհվել են։ Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,- armeniasputnik.am-ի հաղորդմամբ՝  նշել է  Պատելը։

Պատելն ասել է, որ որ բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են` ըստ սահմանված ժամանակացույցի։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն էր տարածել՝ դիմելով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 27-29-ը Վաշինգտոնում ընթանում է հայ–ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ:

Placeholder