Նաիրի Հունանյանի եղբորը ներում չի շնորհվել
Իրավունք
17:40 29/06/2023
Հայաստան

Նաիրի Հունանյանի եղբորը ներում չի շնորհվել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մերժել է ներում շնորհել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարողներից Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հրաչիկի Հունանյանին։

Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից։ Կարեն Հունայանը դատապարտվել է  ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին մամուլը գրեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Կարեն Հունանյանն արդարադատության նախարարություն ներման խնդրագիր է ներկայացրել։


Placeholder
Նաիրի Հունանյանի եղբորը ներում չի շնորհվել