Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Քաղաքական
17:31 29/06/2023
ԼՂՀ

Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը»։ 
 

Placeholder
Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի դաշտերում գյուղաշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ