Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ
Քաղաքական
19:59 29/06/2023

Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ

Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Ադրբեջանական ԶՈՒ-երը կրակել են Ճարտարում կոմբայնի ուղղությամբ