Երևանում այս պայմաններում հաց են արտադրում
Առողջություն
16:45 29/06/2023
Հայաստան

Երևանում այս պայմաններում հաց են արտադրում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Տեսչական մարմնից մանրամասնում են՝
- արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,
-չի ապահովվել բնական և մեխանիկական օդափոխությունը, պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,
- պատերի,  հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն լվացվել, մաքրվել և ախտահանվել, չեն եղել բարվոք վիճակում։
-  սննդի կառույցն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,
- աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական ու պարբերական բժշկական զննությունների,  չեն ունեցել սանիտարական գրքույկներ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:



Placeholder