Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչու ԱԺ մեկ պատգամավոր հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ՝ շատ պարզ պատճառ ունի
«Հայաքվե» նախաձեռնությունն այսօրվանից սկսել է ստորագրահավաք՝ այդպես հնարավորություն ընձեռելով ՀՀ քաղաքացիներին իրենք ևս հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ ու Ազգային ժողովին առաջարկեն Քրեական օրենսգրքում երկու կետ ավելացնել։
Նախաձեռնությունն Ազգային ժողով դիմելու համար պետք է 60 օրում հավաքի 50 հազար ստորագրությունը։ Այս գործընթացը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով և Հանրաքվեի մասին օրենքի 13-րդ հոդվածով։
ՀՀ Սահմանադրություն, հոդված 109. Օրենսդրական նախաձեռնությունը
Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք:
Հանրաքվեի մասին օրենքի 13-րդ հոդվածն էլ «Ստորագրությունների հավաքման» մասն է։
Առաջարկվող լրացումներն են.
ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր գործողությամբ Արցախը կճանաչի որևէ այլ պետության կազմում, տվյալ պարագայում, բնականաբար, նկատի ունենալով Ադրբեջանը, պատժվում է 10-15 տարվա ազատազրկման,
ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր հայտարարությամբ, իր այլ գործողություններով կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ կնսեմացնի դրա պատմական նշանակությունն ու վտանգավորությունը, ևս պատժվում է 10-15 տարվա ազատազրկման։
Panorama.am-ի հետ զրույցում «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծեց, որ սա Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որ քաղաքացիներն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալիս, օրենք են ստեղծում։
Նա մանրամասնեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն նաև կառավարությունն ու ԱԺ պատգամավորը։
«Ազգային ժողովի մեկ պատգամավոր ևս կարող էր այս նախագիծն առաջարկել։ Վերջերս նման քննարկում գնաց, թե ինչու Ազգային ժողովի մեկ պատգամավոր հանդես չի գալիս նման նախաձեռնությամբ։ Շատ պարզ պատճառ ունի. բնականաբար, մի պատգամավորի կամ պատգամավորների խմբի հանդես գալու պարագայում այս գործընթացը հանրային հնչեղություն չէր ունենալու։ Մեր նպատակն է քաղաքացիական այս նախաձեռնությամբ պրոցեսին, որ մենք ուզում ենք պատժել Հայաստանի անունից հանդես եկող այն պաշտոնյանին, որը Հայաստանի անունից կհայտարարի, որ Արցախը որևէ այլ պետության կազմում է, տվյալ դեպքում նկատի ունենալով Ադրբեջանին, այս մեր պատժելու ցանկությանը հանրային հնչեղություն տրվի։
Նաև այսպես ուզում ենք մեր հայրենակիցներին կոչ անել, որ իրենք գան, միանան ու այդ ժամանակ Ազգային ժողովը խոսելու շատ ավելի քիչ տեղ կունենա, քան մեկ կամ երկու պատգամավորն այս գործընթացն առաջ տաներ»,- ասաց Մ. Սողոմոնյանը։
Նա նշեց, որ, իհարկե, ցանկացած իշխանություն, որի քաղաքականությունը, ենթադրաբար, կբխեր ազգային պետական շահերից, նախ չէր թողնի, որ հարցը հասնի այստեղ, բայց անգամ ընդունեն, որ գոնե բանակցային գործընթացի ժամանակ իրեն նպաստավոր կլինի՝ որոշ դիրքեր ամրապնդելու համար, ինքը կաջակցեր այս գործընթացին։
Մանրամասն՝ տեսանյութում։