Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները
Քաղաքական
09:21 29/06/2023
Հայաստան

Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես հերքում է ադրբեջանական տարածած տեղեկությունը. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  28-ի ժամը 23:55-ից հունիսի 29-ի ժամը 00։50-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»:

Placeholder
Հայաստանից ու Արցախից հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները