Սպիտակ տունը կոչ է անում Երևանին և Բաքվին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը
Քաղաքական
09:48 29/06/2023
Հայաստան

Սպիտակ տունը կոչ է անում Երևանին և Բաքվին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը

Սպիտակ տան անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանն Սպիտակ տանն ընդունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին: Իր թվիթերյան գրառման մեջ Սալիվանը, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր միասին Սպիտակ տանը։ Ես հորդորեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար»,- նշված է Սալիվանի գրառման տեքստում:

 

Placeholder
Սպիտակ տունը կոչ է անում Երևանին և Բաքվին խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը