Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են
Քաղաքական
17:50 30/06/2023
Աշխարհ

Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը հայտարարել է, որ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվածների առնվազն 1/3-ը երիտասարդներ և դեռահասներ են։

«Ձերբակալվածների 1/3-ը երիտասարդներ են և դեռահասներ»,-ասել է Մակրոնը Փարիզում օպերատիվ շտաբի նիստից հետո, որը նվիրված էր երկրում անկարգությունների հետ կապված իրավիճակին՝ հավելելեով. «Ես ծնողներին պատասխանատվության կոչ եմ անում: Հանրապետությունը չի կարող փոխարինել ընտանիքներ»։

Ավելի վաղ Le Parisien թերթը հայտնել էր, որ հինգշաբթի երեկոյան 875 անկարգությունների մասնակից է բերման ենթարկվել։

Հունիսի 27-ին ոստիկանի կողմից 17-ամյա ֆրանսիացու սպանությունը անկարգություններ է հրահրել Նանտերում, որոնք հետագայում տարածվել են այլ համայնքներում և խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Դիժոնը, Լիլը, Լիոնը, Մարսելը, Ստրասբուրգը և Թուլուզը: Միայն հունիսի 29-ի գիշերը այրվել են մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ, հրկիզվել են կոմիսարիատներ, վարչական մարմինների շենքեր, վնասվել են ուսումնական հաստատություններ։
 

Placeholder
Մակրոն.Ֆրանսիայում անկարգությունների համար ձերբակալվածների 1/3-ը դեռահասներ և երիտասարդներ են