Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել
Իրավունք
16:56 30/06/2023
Հայաստան

Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել

«Դուք վերջին խոսքով  հանդես գալու իրավունք ունեք»,-դատական նիստում ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին ասաց նիստը նախագահող դատավորը։

Ի պատասխան Նարեկ Մալյանն արձագանքեց՝ «վերջին խոսք»-ը տխուր է հնչում։

«Տպավորություն է, որ վերջին խոսքից հետո մարդը հանձնվում է, և այլևս չի խոսելու։ Ես ուրախ մարդ եմ և լռելու կամ հանձնվելու որևէ միտք չունեմ։ Սկզբում ասելիքս ներկայացնեմ կարճ. ինչ արել եմ, լավ եմ արել, մեկ վայրկյան չեմ փոշմանել, եթե ժամանակը հետ պտտեի, կանեի նույնը։ Զղջման մասին որևէ խոսք լինել չի կարող։ Սա կարճ։ Իսկ եթե անդրադառնամա այս տափակագույն պրոցեսին, ապա նախ հիշեցնեմ, թե ինչի համար են ինձ փորձում ազատազրկել։ Իմ տարբեր հայտարարություններն այնքան են նեղել լիբերալ-ֆաշիստական գործակալներին, որ ընդհանուր առմամբ դրանց վերաբերյալ հարուվել է յոթ քրեական գործ»,-դատարանի դահլիճում հայտարարեց Մալյանը։

Նա նշեց, որ յոթ գործերից չորսը կարճվել է, երեքն ուղարկվել դատարան։

Այս գործով վճիռը կհրապարակվի այսօր Ժամը 17:30-ին։

Placeholder
Նարեկ Մալյան. Ինչ արել եմ, լավ եմ արել, մի վայրկյան չեմ փոշմանել