Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է
Տարածաշրջան
19:51 30/06/2023
Տարածաշրջան

Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է

«Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի» (ITUC) «Իրավունքների հաշխարհային ինդեքսը» (IPRI), որն ընդգրկում է 148 երկիր, հրապարակել է իր տասներորդ զեկույցն այս տարի: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներից մեկն է։ Զեկույցում նշվում է 149 երկրներում աշխատողների իրավունքների ծայրահեղ ծանր վիճակի մասին։

Զեկույցի համաձայն, որը պատրաստվել է աշխատավորների իրավունքների և աշխատանքային կյանքի պրակտիկայի ուսումնասիրության հիման վրա, 2023-ին աշխատողների համար ամենավատ 10 երկրներն են Բանգլադեշը, Բելառուսը, Էկվադորը, Եգիպտոսը, Սվազիլենդը, Գվատեմալան, Մյանմարը, Թունիսը, Ֆիլիպինները և Թուրքիան։

Placeholder