«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է
Օրվա մամուլ
09:00 30/06/2023
Հայաստան

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փաստաբանների շրջանում ամենացածր հեղինակությունն ունեցող դատավորն է։ Բանն այն է, որ դատավորների դեմ կարգապահական վարույթները քննելիս ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, հետևաբար՝ իր կյանքում գեթ մեկ օր դատավոր չաշխատած Կարեն Անդրեասյանն էլ դառնում է դատավոր։

helcourt.am կայքում, որտեղ փաստաբանները գնահատում են դատավորներին, Անդրեասյանն ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող դատավորն է։ Նրան բացասական գնահատական է տվել 29 փաստաբան, միայն մեկն է դրական գնահատել։ Այդ մեկ փաստաբանը Կարո Խաչմանյանն է` «Էյ էմ» իրավաբանական ընկերության աշխատակիցը:

Ինչպես գիտեք` այս փաստաբանական գրասենյակը պատկանում է Կարեն Անդրեասյանի կնոջն ու արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր՝ 76 վարկանիշ ունեցող դատավորը Դավիթ Հարությունյանն է, ում լիազորությունները ցանկանում են դադարեցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder