«Ադրբեջանի առաջնային նպատակն է` թույլ չտալ, որ մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ  լուծեն»
Քաղաքական
09:25 30/06/2023
Հայաստան

«Ադրբեջանի առաջնային նպատակն է` թույլ չտալ, որ մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին:

Ադրբեջանի առաջնային նպատակն է`տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ  լուծեն:

Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր` մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել»։

 

Placeholder
«Ադրբեջանի առաջնային նպատակն է` թույլ չտալ, որ մարդիկ պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն»