ՀՀ-ում արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց գործունությունը
Հասարակություն
10:31 30/06/2023
Հայաստան

ՀՀ-ում արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց գործունությունը

Այսօրվանից դադարեցվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:

ՀԻշեցնենք՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները:

«ԱԻ նախարարության այսօրվա հաջողությունների մեջ իր անուրանալի դերն է ունեցել յուրաքանչյուրը՝ փրկարարը, սեյսմոլոգը, տեխանվտանգության մասնագետը, հոգեբանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցը, կրթական մասի պատասխանատուները, վարչական մասի աշխատակիցը․․․ ԲՈԼՈՐԸ, քանի որ ամբողջի հաջողությունը պայմանավորվում է անհատների անմնացորդ և պարտաճանաչ աշխատանքով»,- նշված է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձում։ 

Placeholder
ՀՀ-ում արտակարգ իրավիճակների նախարարությունը դադարեցրեց գործունությունը