Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում
Աշխարհում
12:55 30/06/2023
Աշխարհ

Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հայտնել է, որ իր մենամարտը «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կարող է տեղի ունենալ Կոլիզեյում։

«Հնարավորություն կա, որ մենամարտը տեղի կունենա Կոլիզեումում»,- գրել է Մասկը:

Ավելի վաղ նա առաջարկել էր մենամարտն անցկացնել Լաս Վեգասում։

Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը՝ Իլոն Մասկն ու «Meta»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու առանց կանոնների մենամարտում: Մասկը մենարմարտի էր կանչել Meta ընկերության ղեկավարին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ:

Նշվում է նաև, որ Իլոն Մասկը մարտարվեստի պարապմունք է անցկացրել ռուս-ամերիկացի հայտնի բլոգեր և գիտնական, ջիու ջիցուի սև գոտի Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով խառը մենամարտերի կանոններով (MMA) մենամարտին Մարկ Ցուկերբերգի հետ:

Placeholder
Մասկը հայտնել է, որ Ցուկերբերգի հետ իր մենամարտը կարող է տեղի ունենալ Կոլիզեյում