Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել  Georgian Airways-ի նկատմամբ
Քաղաքական
15:26 01/07/2023
Աշխարհ

Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways-ի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տասը տարի ժամկետով պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways վրացական ավիաընկերության նկատմամբ, որը վերականգնել է դեպի Ռուսաստան չվերթները։ Այս մասին հայտնել է  Ազատություն ՌԿ-ն։

Ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքում իր և իր ձեռնարկության նկատմամաբ Զելենսկու պատժամիջոցները։

Սահմանափակումները, մասնավորապես, նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների դադարեցում, Ուկրաինայի տարածքով թռիչքների և տարանցման դադարեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում։

Անձնական պատժամիջոցներ են սահմանվել նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան հուլիսի 1-ին ընդլայնել է պատժամիջոցները 192 ֆիզիկական անձանց, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների և 291 ընկերությունների և իրավաբանական անձանց նկատմամբ:

 

Placeholder
Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways-ի նկատմամբ