Երկրաշարժ Թուրքիայում
Տարածաշրջան
16:55 01/07/2023
Տարածաշրջան

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։

ՀԳերատեսչության հաղորդագրության համաձայ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15: 04-ին Նուրհակի շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։

Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում, որտեղ ևս հազարավոր զոհեր եղան: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։

Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի:

 

Placeholder
Երկրաշարժ Թուրքիայում