Տնտեսագետ. Հայաստանում կենսաթոշակի իրական չափը վերջին տարիներին միայն նվազել է
Տնտեսություն
13:17 01/07/2023
Հայաստան

Տնտեսագետ. Հայաստանում կենսաթոշակի իրական չափը վերջին տարիներին միայն նվազել է

«Հայաստանում կենսաթոշակի աճի վերաբերյալ պրոպագանդայի ֆոնին  վերջին տաիներին կենսաթոշակի իրական չափը միայն նվազել է»,-այս մասին հայտնում է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է, որ կենսաթոշակի հայտարարված ավելացումից հետո Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 49.7 հազար դրամ։

«Բայց ի՞նչ արժե այդ աճը, եթե հաշվի առնված չէ գնաճը։ Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս 2020-ից կենսաթոշակի իջեցում, նույնիսկ 2024-ին եթե գնաճը կազմի ընդամնեը մեկ տոկոս, ապա միջին կենսաթոշակի գնողականությունը 4 տոկոսով  ավելի ցածր է լինելու, քան 2017-ին։ Այնպես որ կենաթոշակի «բարձրացումը» նույնիսկ ինդեկսացիա կոչել չենք կարող»,-գրել է նա։
 

Placeholder
Տնտեսագետ. Հայաստանում կենսաթոշակի իրական չափը վերջին տարիներին միայն նվազել է