Ի՞նչ է Զուդեկի համախտանիշը
Առողջություն
20:00 01/07/2023
Հայաստան

Ի՞նչ է Զուդեկի համախտանիշը

Վնասվածքներից հետո հյուսվածքներում դիստրոֆիկ պրոցեսների մի շարք ախտանիշների համակցությունն անվանում են Զուդեկի համախտանիշ: Նյարդային վերջավորությունները գրգռվում են, հայտնվում է ցավ, և ոսկրային հատվածները սկսում են նոսրանալ։

Վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը մանրամասնում է՝ զուդեկի համախտանիշ ձևավորվում է 3 տարբեր փուլերով.

▪I փուլում նկատվում են սուր ցավեր, մաշկի կարմրություն, տեղային ջերմություն։ Վերջույթի ցանկացած շարժման դեպքում ցավն ուժեղանում է և չի անհետանում նույնիսկ անշարժ դիրքում։ Հիվանդները սա համարում են բնական սալջարդ և չեն շտապում դիմել բժշկի։
II փուլում ցավը սկսում է նվազել, բայց առաջանում է հոդերի կոշտություն։ Այտուցը խտանում է, մաշկը գունատվում է, շոշափելիս դառնում կապտավուն և սառը: Ի հայտ են գալիս հաճախակի մկանային ջղաձգումներ:
III փուլում ցավն անհետանում է, գերակշռում է օստեոպորոզը: Վերջնական ատրոֆիան տեղի է ունենում մի քանի տարվա ընթացքում: Վերջույթի չափը զգալիորեն կրճատվում է, կրկին առաջանում են ցավեր, անհնարին են դառնում ակտիվ շարժումները, որն էլ աստիճանաբար վերածվում է հաշմանդամության։

Բուժումը որոշվում է հիվանդության փուլով: Առաջին փուլում կատարվում է կոնսերվատիվ բուժում,  երկրորդում՝ տաբեր թերապիաներ կամ վիրահատական միջամտություն, իսկ երրորդ փուլում
բուժումն իրականացվում է միայն վիրահատական եղանակով:

Placeholder